Ո՞վ է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Գրիգորյանը. «Հրապարակ»

Թերթը որոշ մանրամասներ է հայտնել նոր դատավորի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական գործը, իսկ դրանից առաջ՝ կալանքի քննությունները ձեռքից ձեռք են անցնում․ ոչ մի դատավոր չի ուզում մասնակից դառնալ նախկին նախագահին, պաշտպանության նախկին նախարարին, նախկին փոխվարչապետին դատելու գործընթացին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի. հայտնի է առաջին նիստի օրը

Օրերս ինքնաբացարկով հանդես եկած դատավոր Վարդան Գրիգորյանը, պարզվեց՝ Մարտի 1-ի գործերով պաշտպանություն է իրականացրել, և ըստ այդմ՝ կա շահերի բախում։

Նրա ինքնաբացարկից հետո գործը մակագրվել է Երևանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին։

Ըստ թերթի` 52-ամյա դատավորը երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում՝ քննիչից, դատախազի օգնականից մինչև համայնքային դատախազի տեղակալ։ 2013 թվականին նշանակվել է Սյունիքի մարզի դատավոր, 2016-ին՝ տեղափոխվել Երևան։