Նաիրա Զոհրաբյանը միացավ ֆլեշմոբին

Պատգամավորը լուսանկարվել է ղեկի դիմաց և լուսանկարը հրապարակել Facebook–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը միացել է #ամրակապվիր հեշթեգին։ Նա այս մասին գրել է Facebook–ում և նոր լուսանկար հրապարակել։

«Մենք պետք է արմատավորենք «ամրագոտի կապելու մշակույթը»»,– նշել է նա:

Բացի լուսանկարից, Զոհրաբյանը նաև վիճակագրական տվյալներ է հրապարակել։

Յուրաքանչյուր տարի ողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում է 1 մլն 171 հազար մարդ:

Արսեն Թորոսյանը կարևոր ու հետաքրքիր ֆլեշմոբ է սկսել. լուսանկար

Համաձայն վիճակագրական տվյալների` վթարների գլխավոր պատճառներն անփոփոխ են` արագության սահմանափակման գերազանցումը, անսթափ վիճակում մեքենայի վարումն ու վարելու ժամանակ ամրագոտի չկապելը:

Չնայած բազմաթիվ հորդորներին՝ գրեթե ամեն օր Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ վարորդներ տուգանվում են ամրագոտի չկապելու համար։ Իսկ վիճակագրությունը փաստում է, որ ամրագոտու կիրառումը մինչեւ 80% նվազեցնում է վթարներում մահվան ելքով դեպքերի եւ վնասվածքների թիվը։

Հիշեցնենք` այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ ֆլեշմոբ է սկսում Facebook սոցիալական ցանցի իր էջում` հորդորելով կապել ամրագոտիները։