ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Berkshire Hathway ընկերության բաժնետերերի հավաքի ժամանակ Apple-ի ղեկավար Թիմ Քուկը ներկայացրել է իր ընկերության ստեղծած նոր խաղը, որը կոչվում է Warren Buffett’s Paper Wizard: Այս խաղի հերոսը գործարար Ուորեն Բաֆետն է՝ մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը:
Հայտնի գործարարի առաջին աշխատանքներից մեկը եղել է թերթ ցրելը: Նա այնքան է սիրել այս գործը, որ նույնիսկ հիմա Berkshire Hathway ընկերության բաժնետերերի հավաքի ժամանակ թերթ նետելու մրցույթ է անցկացվում: Հենց սա է ծնել խաղը ստեղծելու գաղափարը:
Paper Wizard-ում խաղացողը պետք է անցնի մի շարք «աշխարհներ» և թերթեր շպրտի: Մեխանիզմը հիշեցնում է աշխարհահռչակ Angry Birds խաղի պարսատիկը: Խաղը լիովին անվճար է, չի պարունակում ո՛չ գովազդներ, ո՛չ էլ ներխաղային գնումներ:
Հիշեցնենք, որ Apple-ի վերջին խաղային նախագիծը Texas Hold'em-ն էր, որը հայտնվել էր 2008 թվականին App Store-ի հետ միաժամանակ:
Բաֆեթը Berkshire Hathaway–ի նախագահն է, գործադիր տնօրենը և ամենամեծ բաժնետերը[։ Համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ 2008 թվականին ճանաչվել է ամենահարուստ, իսկ 2015 թվականին աշխարհի 3-րդ ամենահարուստ մարդը։ 2012 թվականին Time ամսագիրը նրան դասել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց շարքը։