Ջրահարսն ու բոմժը. համացանցի օգտատերերը ծաղրել են Քարդաշյանին ու նրա ամուսնուն. լուսանկար

Նորաձևությանը հետևող համացանցի օգտատերերը ծաղրել են հոլիվուդյան զույգին։ Քարդաշյանն ու ամուսնինը նորաձևության գլխավոր իրադարձության after-party–ին ներկայացել են տարօրինակ զգեստներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու իր ամուսինը` «Գրեմմիի» 22-ակի դափնեկիր Քանյե Ուեսթը, որոշել են նորաձևության գլխավոր իրադարձության after-party–ին ներկայանալ բավական տարօրինակ կերպարներով։

Նյու Յորքում անցկացվող Met Gala 2019 պարահանդեսի ժամանակ այս գիշեր հայտնիներից շատերը ցուցադրել են իրենց և իրենց էպատաժային զգեստները։

Valentino նորաձևության տունը խիստ քննադատության է ենթարկվել Քիմ Քարդաշյանի պատճառով

Ոչ բոլորին է հաջողվել գոհացնել հանդիսատեսին։ Օրինակ` շատերը ծաղրել են Քարդաշյանի և Ուեսթի կերպարներն after-party ժամանակ։ Հեռուստաաստղը որոշել էր հանդես գալ ջրահարսի կերպարով, ֆրանսիացի դիզայներ Thierry Mugler–ի մարմինը հազիվ քողարկող զգեստով։

Սակայն Քանյեն որոշել էր հատուկ հագուստ չկրել և սրտի տիրուհուն ուղեկցում էր հասարակ կոստյումով, որի հետ ոչ այնքան երեկոյան կոշիկներ էր համադրել։

Ռեփերի կերպարը ծիծաղեցրել է օգտատերերին, որոնք նրան բոմժ, փոստատար են անվանել։ Նրանց զվարճացրել է նաև  զույգի հակադրությունը։ Ոմանք նույնիսկ նկատել էին, որ Քանյեի զգեստը կեղտոտ է։