ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կիբեռհարձակման դիմաց իրական հրթիռային հակահարված է հասցվել կիբեռջոկատի տեղակայման շենքին։ Այս մասին իր տելեգրամ կանալում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հղում անելով Իսրայելի զինված ուժերի թվիթերյան պաշտոնական էջին:
«Իսրայելը հարվածել է պաղեստինյան հաքերների տեղակայման շենքին»,- տեղեկացնում է Մարտիրոսյանը:
Իսրայելի զինված ուժերի պաշտոնական էջն իր հերթին տեղեկացնում է, որ ձախողել են «Համաս»-ի կիբեռ-հարձակումը իսրայելական թիրախների վրա: Ըստ հաղորդագրության՝ այնուհետև իսրայելական զինուժը թիրախ է դարձրել այն շենքը, որտեղից, իբրև, գործել է կիբեռ-անձնակազմը:
Հաղորդվում է, որ HamasCyberHQ.exe-ն ոչնչացվել է: