ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Ավստրալիայում 2019 թվականի մայիսի 18-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու ընթացքում Ավստրալիայի կանանց ասոցիացիայի (CWA) կազմակերպած միջոցառման ժամանակ ակտիվիստը ձու է նետել վարչապետ Սքոթ Մորիսոնի գլխին։ Այս մասին գրում է Reuters–ը։
Վարչապետը փոքր–ինչ շփոթվել է, մաքրել գլուխը։ Իսկ 24 տարեկան աղջկան անմիջապես բռնել է անվտանգության աշխատակիցը։ Նրան բերման են ենթարկել։ Ավելի ուշ ակտիվիստը հայտարարել է, որ իր «գործողություններն ինքնին խոսուն են»։
Ինչպես պարզվել է, Մորիսոնը բողոքում էր Ավստրալիայի միգրացիոն քաղաքականության դեմ։
Խոսքը, մասնավորապես, Պապուայի Մանուս կղզում (Նոր Գվինեա) փախստականներին ընդունելու ավստրալիական կենտրոնի մասին է։ Կենտրոնը փակվել է 2017 թվականի վերջին։ Միգրանտներից շատերը հրաժարվել են լքել այն, ինչից հետո նրանց սկսել են ուժով դուրս անել։