Արսեն Թորոսյանը կարևոր ու հետաքրքիր ֆլեշմոբ է սկսել. լուսանկար

Առողջապահության նախարարը հուսով է, որ մյուսներն էլ կհետևեն իր օրինակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆլեշմոբ է սկսել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Սկսում ենք մի շատ կարևոր և հետաքրքիր ֆլեշմոբ՝ Ճանապարհային անվտանգության գլոբալ շաբաթի շրջանակներում։ Կիսվում ենք մեր ամրակապված նկարներով»,– գրել է նա։

Նախարարը հուսով է տեսնել Facebook–ի հայկական տիրույթի բոլոր երթևեկող օգտատերերի ամրակապված նկարները հետևյալ հեշթեգերով` #ամրակապվիր#փրկվիր։