ԵՐԵՎԱՆ, 7 Մայիս — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» AFC TV յութուբյան ալիքը, գերմանական ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի ավագին հետ բերելու տարբերակով:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնկացել է 23 հանդիպման, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալին» է միացել 2018-ի հունվարին, որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021-ի ամառ: Դրանից առաջ նա 2016-ի հուլիսից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Դորտմունդի «Բորուսիայում» հայ կիսապաշտպանը հանդես է եկել 2013-2016 թվականների ընթացքում: