Տաշիրում ձերբակալվել է 15–ամյա տղայի սպանության մեջ կասկածվող համադասարանցին. տեսանյութ

Ութերորդ դասարանցու սպանության համար կասկածվող պատանուն ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի— Sputnik. 15–ամյա Էդիկի սպանության մեջ մեղադրվող համադասարանցին` Արգամը, հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 27–ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում. համադասարանցիները միջանձնային հարցերի շուրջ վիճել էին դպրոցի հետնամասում։ Վիճաբանության ընթացքում Արգամը դանակով հարվածել էր Էդիկին։ Տղային տեղափոխվել էր «Տաշիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել էր։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նախաքննությունը շարունակվում է։