Թաիրովում ամբողջությամբ այրվել է «Nissan Latio» մակնիշի ավտոմեքենան

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:21-ին, մարվել ՝ 02:36-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 Մայիս — Sputnik. Կրկին ավտոմեքենա է այրվել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մայիսի 6-ին, ժամը 02:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Պարոնյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա:

Արմավիրի ճանապարհին տեղի ունեցած սարսափելի ավտովթարի փաստով հարուցվել է քրգործ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:21-ին, մարվել ՝ 02:36-ին:

Ամբողջությամբ այրվել է տներից մեկի մոտակայքում կայանած «Nissan Latio» մակնիշի ավտոմեքենան:

Թաիրովում ամբողջությամբ այրվել է «Nissan Latio» մակնիշի ավտոմեքենան