Սևանում 22 տարեկան քաղաքացի է խեղդվել

Դիակը հայտնաբերել են ջրափրկարարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Չնայած Սևանում լողալու սեզոնը դեռ չի բացվել, բայց արդեն լճում քաղաքացի է խեղդվել։ Ցավալի դեպքի մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Թաիրովում ամբողջությամբ այրվել է «Nissan Latio» մակնիշի ավտոմեքենան

«Մայիսի 5-ին, ժամը 23:18-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ–ի հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ:

Ջրափրկարարները «Մայամի» կոչվող լողափի մոտակայքում հայտնաբերել են 22–ամյա քաղաքացու` Հ.Ա.-ի դին: