ՌԱԴԻՈ

Քեյան. «ՃԵԿ կանոնի փոփոխությունն ավելի շատ վարորդին օգնող, քան խանգարող է»

Վարորդի ընկեր կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է խաչմերուկներում գծանշված «վաֆլիների» և վարորդների համար սահմանված նոր տուգանքների մասին։
Sputnik
Քեյան. «ՃԵԿ կանոնի փոփոխությունն ավելի շատ վարորդին օգնող, քան խանգարող է»

«Փոփոխությունն ավելի շատ օգնող է, քան խանգարող, որովհետև վարորդները հիմնականում փորձում են խցկվելով ազատել խաչմերուկը, խցկվելով մուտք գործել խաչմերուկ և դրանով ավելի շատ են խցանում խաչմերուկը»,-ասել է Քեյանը։

Վարորդի ընկեր կամակերպության նախագահը բացատրում է, որ նոր կանոնը պահպանելու դեպքում, վարորդը չպետք է մուտք գործի խաչմերուկ։ ՃԵԿ կանոններով նախկինում չկար այդ կարգավորումները, իսկ հիմա հստակեցված է։

Մայիսի 5-ից վարորդները կտուգանվեն փողոցների խաչմերուկներում գծանշված «վաֆլիների» վրա կանգնելու դեպքում: Տուգանքը կլինի 5000 դրամ։