ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «2018 թ-ի ընթացքում գործազուրկների թիվը կրճատվել է ընդամենը 4500 –ով»

Եթե Հայաստանում 50000 նոր աշխատատեղ է ստեղծվել, ստացվում է, որ մենք տարեկան այսպիսի մեծ–մեծ քայլերով գնում ենք առաջ. այսինքն` 2-3 տարի հետո մենք ընդհանրապես կհաղթահարենք գործազրկությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Sputnik

Շուրջը նայեց ու բիզնես հորինեց․ սահմանամերձ գյուղերի բնակչուհիները կոտրում են կարծրատիպերը

Տնտեսագետնը նշում է` իրականությունն այդպիսին չէ։ Չի կարելի մարդկանց սին սպասումներ ներարկել, դրա բացասական հետևանքը մենք տեսել ենք նախորդ 20-30 տարիների ընթացքում։

«Ամբողջ  2018թ -ի 12 ամիսների ընթացքում գործազրկությունը կրճատվել է ընդամենը  9 տոկոսով. 4500-ով է կրճատվել, այսինքն` մենք այստեղ էական  տեղաշարժ չունենք»,–ասել է Ավետիսյանը։

Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ` այս վարժությունը, որն արվել է ՊԵԿ-ի կողմից կամ իրենց հայեցողությամբ գործատուները գրանցել են աշխատողներին, այս գործընթացը ազդեցություն չի թողել`  զբաղվածության ավելացման, աշխատանքի խթանման կամ օրինական կայուն եկամուտների ապահովման մասով։

Այսինքն, տնտեսագետի խոսքով, 2018թ.–ի քաղաքական իրադարձություններով պայմանավորված գործատուներն ընդամենը օրինականացրել են մինչ այդ անօրինական հիմքով աշխատող իրենց աշխատակիցներին։

Փաշինյանը իր իշխանության օրոք 50 հազար աշխատատեղերի բացման մասին հայտարարել էր ապրիլի 11-ին,  ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում։ Ավելի ուշ վարչապետը  50 հազար աշխատատեղերի մասին իր ասածը հաստատեց Facebbok-ի ուղիղ եթերում։