Միրաքյան. «Բանանի թանկացումը երկու պատճառ ունի»
© Sputnik
Մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի խոսքով` Հայաստանում բանանի թանկացումը երկու պատճառ ունի։
«20 տոկոսի պատճառը սեզոնն է, 20 տոկոսինն էլ` «Տրոպիկա» ընկերությունը։ Այս պահին մենք չենք ներմուծում, ներքին խնդիրներ ունենք»։
Միրաքյանի խոսքով՝ ներկրողները շատացել են. կողքից բանանի գործը լավ բիզնես է թվում, իրականում դժվար բիզնես է․ ապրանքն արագ է փչանում։
Սկսում են բերել, վնասներ կրել, հետո այլևս չեն բերում։
Միրաքյանը խոստովանում է՝ իր ընկերությունը նույնպես վնասներ է կրել, բայց շարունակում է մնալ շուկայում։