Մի շարք գործառույթներ պատվիրակում ենք բուհական համակարգին. Փաշինյանը եղել է պոլիտեխնիկում

Վարչապետը ծանոթացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսումնական գործընթացին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի– Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Կառավարության ղեկավարը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել՝ ծանոթացել  ուսումնական գործընթացին և ստեղծված պայմաններին:

Մի շարք գործառույթներ պատվիրակում ենք բուհական համակարգին. Փաշինյանը եղել է պոլիտեխնիկում

Նախ կառավարության ղեկավարին է ներկայացվել դիմորդների փաստաթղթերի ընդունելության կազմակերպման գործընթացը, այնուհետև վարչապետը եղել է ռոբոտաշինության, կապի, կառավարման, մեքենագիտության, ներկառուցվող համակարգերի, գիտահետազոտական, ճշգրիտ չափումների, սխեմատեխնիկայի, տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական լաբորատորիաներում, որտեղ ներկայացվել են հետազոտությունների արդյունքներն ու ծրագրային մեխանիզմները:

Մի շարք գործառույթներ պատվիրակում ենք բուհական համակարգին. Փաշինյանը եղել է պոլիտեխնիկում

«Այն, ինչ տեսանք, շատ հետաքրքրիր էր: Ըստ էության, սա այն մոդելային պատկերն է, որ ցանկալի է ունենալ կրթական համակարգում: Մենք բազմիցս ենք այդ թեմայով խոսել, որ մեր բուհական համակարգի ամենապրակտիկ խնդիրներից մեկն ուսանողներին գործնական գիտելիքներով օժտելն է: Շատ դեպքերում ունենում ենք շրջանավարտներ, որոնք տեսական գիտելիքների որոշակի մակարդակ ունեն, բայց գործնական գիտելիքների և հմտությունների առումով խնդիր են ունենում: Դա ոչ միայն անհատի կյանքի կազմակերպման համար է խնդիր, այլև երկրի տնտեսության:  Օրինակ՝ բուհն ավարտեց-գնաց որևէ տեղ աշխատելու, ևս երկու տարի պետք է մարդը սովորելուն զուգընթաց աշխատի, ինչը խնդիր է և գործատուի, և աշխատողի համար: Հետևաբար, մեր ամբողջ բուհական համակարգը բոլոր ուղղություններով պետք է ամենակարևոր այս խնդիրը լուծի, որ ոչ միայն շրջանավարտ դառնալուց հետո, այլև ուսումնառության որոշակի փուլում անձը պատրաստ լինի որպես մասնագետ աշխատել և ներգրավվել:  Եվ այն ինչ տեսանք, այդ առումով շատ կարևոր է»,–ասել է վարչապետը:

Մի շարք գործառույթներ պատվիրակում ենք բուհական համակարգին. Փաշինյանը եղել է պոլիտեխնիկում

Հաջորդ կարևոր կողմը, ըստ վարչապետի, մասնավոր հատվածի հետ համագործակցությունն է: Այն ոչ միայն ապահովում է ուսանողների, շրջանավարտների պրակտիկ գիտելիքները, այլև որոշակի հարթակ է ստեղծում այդ ընկերությունների կադրերի վերապատրաստման համար, ինչը շահավետ է բուհի, ընկերության համար, որովհետև, թե ինչքան միջոցներ են խնայվում, աշխատանքի արտադրողականությունն ինչքան է  բարձրանում՝ այդ չափանիշները և ցուցանիշները շատ կարևոր նշանակություն ունեն:

Մի շարք գործառույթներ պատվիրակում ենք բուհական համակարգին. Փաշինյանը եղել է պոլիտեխնիկում

«Կառավարությունն իր առաջնահերթությունները հռչակել է. մենք հռչակել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր: Այդ առումով, իհարկե, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերակատարումը բացառիկ է և պարզ, որ բազմաթիվ ծրագրերի իրականացման առումով մենք Պոլիտեխնիկական համալսարանը տեսնում ենք որպես հիմնական գործընկերներից մեկը»,–ասել է կառավարության ղեկավարը և տեղեկացրել,որ պետական կառավարման համակարգի մի շարք գործառույթներ այժմ պատվիրակում են բուհական համակարգին, համալսարանին:

Մի շարք գործառույթներ պատվիրակում ենք բուհական համակարգին. Փաշինյանը եղել է պոլիտեխնիկում

«Կարծում եմ՝ շատ ճիշտ ուղղություն է նաև այն առումով, որ մենք կմոտեցնենք հետազոտությունը կրթության հետ, մյուս կողմից էլ ինստիտուտներ կլինեն, գոյություն կունենան, որոնք իրենց մեջ, այսպես ասած, պետական ինստիտուցիոնալ հիշողության կրողներ կդառնան, և քաղաքական փոփոխությունները որևէ ազդեցություն չեն ունենա այդ համակարգերի փոփոխության վրա»,–նշել է վարչապետը:

Մի շարք գործառույթներ պատվիրակում ենք բուհական համակարգին. Փաշինյանը եղել է պոլիտեխնիկում

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կկարողանան համաձայնության մթնոլորտում իրականացնել այն բարեփոխումները, որոնց նպատակը պետք է լինի մեկը՝ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելը։