ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Bombardier Challenger 601 մասնավոր ինքնաթիռը կործանվել է Մեքսիկայի Կոաուիլա նահանգի լեռնային տեղանքում։ Այս մասին հայտնում է RТ-ն։
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ–ները, օդանավը պետք է վայրէջք կատարեր Մոնտերեյ քաղաքում Մոսկվայի ժամանակով ժամը 2։30–ին։ Կորած ինքնաթիռը փնտրում են փրկարարներն ու զինծառայողները։
Տարբեր տվյալներով, օդանավում եղել են 13-18 մարդ ։