ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ծնող դարձան. նրանց առաջնեկը ծնվեց։ Այս մասին նշված է զույգի ինստագրամյան էջում:
Մարքլը տղա է լույս աշխարհ բերել:
«Ուրախությամբ հայտնում ենք, որ 2019թ. մայիսի 6-ին ծնվեց Սասեքսի դքսի ու դքսուհու առաջնեկը: Տղան 3,2 կգ է: Դքսուհին և նորածինն առողջ են, լավ են զգում»,- նշված է գրառման մեջ։
Բրիտանացի արքայազն Հարին ու դերասանուհի Մեգան Մարքլն ամուսնացել են 2018 թվականի մայիսին։ Պսակադրության արարողությունը կայացավ Վինձորում։ Հյուրերից վեց հարյուրին մատուռ էին կանչել, իսկ 2640-ը տեղավորվել էին ամրոցի տարածքում։ Հազարավոր բրիտանացիներ էլ Վինձորի փողոցներում կանգնած են հետևել արարողության ընթացքին։