Լոնդոնից էին զանգել. «Ձայնը. երեխաների» մասնակցին հրավիրել են բրիտանական հեռուստաշոուին

«Ձայնը. երեխաներ» վեցերորդ եթերաշրջանի եզրափակչի մասնակից Երժան Մաքսիմը հայտնի բրիտանական շոուին մասնակցելու հրավեր է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. «Ձայնը. երեխաներ» վեցերորդ եթերաշրջանի եզրափակչի մասնակից Երժան Մաքսիմը մեծ Բրիտանիայում հայտնի X-Factor հեռուստաշոուին մասնակցելու առաջարկ է ստացել։

«Վերջերս Լոնդոնից էին զանգել, հրավիրում էին բրիտանական Х- Factor–ին մասնակցելու։ Ասացին, որ կաջակցեն», – ասել է Երժանի մայրը։

Նրա խոսքով` մրցույթից հետո Երժանը համագործակցության բազում առաջարկներ է ստացել։

Բացի այդ, հունիսին տղան ելույթ կունենա Մոսկվայում Մուզ–ՏՎ 2019 մրցանակաբաշխության ժամանակ։ Նրան անձամբ հրավիրել է հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Արման Դավլետյարովը։

Պուգաչովան ռեստորան է հրավիրել «Ձայնը. Երեխաներ» շոուի պարտված մասնակիցներին

Տղայի մոր` Գուլմիրա Ալիբեկի խոսքով` Երժանը պայմանագիր է կնքել «Յունայթեդ» ընկերության հետ։ Մայրը համակարգելու է որդու հյուրախաղերը։

Չնայած զբաղվածությանը, Երժանը շարունակում է սովորել։ Ընտանիքը մտադիր է նրան երաժշտական դպրոց ուղարկել։

Հիշեցնենք, որ «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի սուպերեզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում հաղթել է երգչուհի Ալսուի դուստրը` տասը տարեկան Միկելան` հավաքելով ձայների 56,5%–ը։ Առաջին ալիքի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հանդիսատեսի քվեարկության արդյունքները կստուգվեն, քանի որ հաղթողի արդյունքները տարօրինակ բարձր էին։

Սկանդալ Առաջին ալիքում. եթերից հանել են «Ձայնը. երեխաներ» վավերագրական ֆիլմը