Հայտնի է Արմավիրի ճանապարհին ավտովթարի հետևանքով այրված մարդկանց ինքնությունը

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել էին «Օպել» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով բռնկված հրդեհից ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Երևան–Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած դաժան ավտովթարի վարորդներից մեկը` «ԶԻԼ»-ի 37-ամյա վարորդը, ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից։

Արմավիրի ճանապարհին տեղի ունեցած սարսափելի ավտովթարի փաստով հարուցվել է քրգործ

Ոստիկանությանը հաջողվել է նաև պարզել վթարի հետևանքով մահացածների ինքնությունը։ Նրանք են 26-ամյա Կարեն Սարգսյանը և 28-ամյա Կարինե Գինոսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին, ժամը 00.01-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով բռնկված հրդեհից ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի։ Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ դի՝ «Օպելի» հարևանությամբ, իսկ մոտ 10 մետր հեռավորության վրա՝ դիակի այրված մասեր:

Հրդեհը մարվել է ժամը 01.20-ի սահմաններում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։