Կիրակի` մայիսի 5–ին, Վայոց Ձորում առաջին անգամ մարաթոնյան վազք էր կազմակերպվել։ Վազքը մեկնարկեց Ռինդ գյուղից։ Երթուղին անցնում էր լեռնային արահետներով ու խաղողի այգիներով։ Հայաստանից, Ռուսաստանից ու հեռավոր երկրներից հավաքված մասնակիցները պիտի հաղթահարեին 1, 5, 13 ու 21 կիլոմետր հեռավորությունները։
Վազքից հետո մասնակիցները գինի վայելեցին բնության գրկում ու մասնակցեցին հայտնի ռեստորանի կազմակերպած պաստա–փարթիին։
Sputnik Արմենիայի ֆոտոշարքում դիտեք մարաթոնի ամենավառ կադրերը։