ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Մայիսի 8-ին, ժամը 19:30-ին Երևանի «Բանանց» մարզադաշտում, կկայանա Հայաստանի գավաթի 2018/2019 թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը Երևանի «Ալաշկերտի» և Վանաձորի «Լոռի» ՖԱ միջև: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով եզրափակիչ հանդիպումը կսպասարկի իսպանացի Ալբերտո Ունդիանո Մալենկոն:
Եզրերում նրան կօգնեն Ինիգո Պրիետո Լոպեսը և Ռոբերտո Ալֆոնսո Ֆերնանդեսը: