Գյումրիում 28 տարեկան երիտասարդն ընկել է 5-րդ հարկից ու մահացել

Տեղեկություններ կան, որ երիտասարդը պատշգամբ էր դուրս եկել ծխելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Մայիսի 4-ին, 20:30-ի սահմանում մի երիտասարդ ընկել է Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի բնակելի շենքերից մեկի 5-րդ հարկի պատշգամբից:

Ըստ տեղեկությունների` 28-ամյա երիտասարդը պատշգամբ էր դուրս եկել ծխելու և ընկել է:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղան բնակվում էր քրոջ հետ: