Бьет - значит любит. բազմաթիվ վնասվածքներով երիտասարդ աղջիկը տեղափոխվել է բուժկենտրոն

Վնասվածքներից մի քանիսը եղել են գլխի շրջանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 6-ին,  բազմաթիվ վնասվածքներով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել երիտասարդ մի աղջիկ:

Մեր տեղեկություններով վնասվածքներից մի քանիսը եղել են գլխի շրջանում: Նա ստացել է անհրաժեշտ բուժօգնություն:

Աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից:

Նախնական վարկածով՝ ընկերոջ հետ վիճել են, որի ընթացքում աղջիկը մտել է սենյակ ու փակել դուռը:

Ընկերը բռունցքով հարվածել է այդ դռան ապակուն: Այն փշրվել ու լցվել է դռան հետևում թաքնված աղջկա վրա, ինչի հետևանքով էլ նա մարմնական վնասվածքներ է ստացել: