Ուղևորներից մեկը տեսանյութ է հրապարակել հրդեհված ինքնաթիռի ներսից։ Ձայներն ու կադրերն իսկապես սարսափեցնում են։ Համացանցում «Աերոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռի ներսից տեսանյութ է հայտնվել։ Ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելու պահին հրդեհվել է։
Տեսանյութում լսվում են մարդկանց բղավոցները. «Մամոչկա», «Աստված իմ, փրկիր»։ Իլյումինատորներից կրակը տեսանելի է։ Ակնհայտ է, որ ինքնաթիռի շարժիչներն են այրվում։
Հիշեցնենք`այվող SSJ-100 ինքնաթիռը վայրէջք է կատարել մայիսի 5-ին Շերեմետևո օդանավակայանում։ Բարդ եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռին միայն երկրորդ փորձից է հաջողվել վայրէջք կատարել։ Այնտեղ 72 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ է եղել։
Վերջին տվյալների համաձայն` ողբերգության հետևանքով զոհվել է 41 մարդ։ Զոհվածների անունները հայտնի են։ Ցանկում հայկական ազգանունով մարդ չկա։
Բորտուղեկցորդ է մահացել․ Մոսկվա-Մուրմանսկ չվերթի անձնակազմը լքել է այրվող ինքնաթիռը