Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Աստված իմ, օգնիր». ի՞նչ էր կատարվում Շերեմետևոյում հրդեհված ինքնաթիռի ներսում. տեսանյութ

«Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով ինքնաթիռում բռնկված հրդեհի առնչությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել: Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում»,–նշված է նախագահականի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այվող SSJ-100 ինքնաթիռը վայրէջք է կատարել մայիսի 5-ին Շերեմետևո օդանավակայանում։ Բարդ եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռին միայն երկրորդ փորձից է հաջողվել վայրէջք կատարել։ Այնտեղ 72 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ է եղել։

Վերջին տվյալների համաձայն` ողբերգության հետևանքով զոհվել է 41 մարդ։ Զոհվածների անունները հայտնի են։ Ցանկում հայկական ազգանունով մարդ չկա։