Սրբուկն առաջին փորձն է արել եվրատեսիլյան բեմում. լուսանկարներ, տեսանյութ

Երգչուհին հրապարակել է իր փորձի կադրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 7-ին, Թել Ավիվում, տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկի առաջին փորձը:

Երգչուհին եվրատեսիլյան բեմում փորձել է իր «Walking Out» ստեղծագործությունը:

Նա Facebook սոցիալական ցանցի իր էջում մի քանի լուսանկար է հրապարակել, իսկ համացանցում հրապարակվել է առաջին փորձի կարճ տեսանյութը։

Walking out երգի երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) և Tokionine-ը (Դավիթ Բադալյան), բառերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։

«Եվրատեսիլ 2019» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 14-ին, երկրորդը` մայիսի 16-ին, եզրափակիչը` մայիսի 18-ին։

Միջոցառումն այս տարի կանցկացվի Թել Ավիվում։ Մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչում Հայաստանի պատվիրակ Սրբուկը ելույթ կունենա առաջինը։