ՀՀ արտգործնախարարն աշխատանքային այցով կմեկնի Սլովակիա

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կմասնակցի Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Բրատիսլավա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ մանրամասնելով, որ արտաքին գործերի նախարարը կմեկնի վաղը, մայիսի 6-ին՝ աշխատանքային այցով:

Այցի նպատակը Զոհրաբ Մնացականյանի մասնակցությունն է Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Սլովակիայի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1993թվականին, իսկ 2004-ին Սլովակիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: