ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Արցախի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայողին հասցրել են Երևան:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ երեկ՝ մայիսի 4-ին գլխին հրազենային վնասվածք ստացած 21-ամյա Ագանիկ Գառնիկի Զորոգլյանի վիճակը ծանր է:
Առայժմ հոսպիտալի մասնագետները վիրահատական միջամտություն չեն անի, որպեսզի հասկանալի դառնա հիվանդի վիճակի կայունացման դինամիկան, և միայն դրանից հետո վիրավոր զինվորին համապատասխան բուժօգնություն տրամադրեն:
Sputnik Արմենիան երեկ տեղեկացրել էր, որ հակառակորդի կրակոցներից վիրավորված Ագանիկ Զորոգլյանը Շիրակի մարզի Ողջի գյուղից էր։ Ողջիի համայնքապետ Նորիկ Մկրտչյանը տեղեկացրել էր, որ նա ծնողների հետ, մինչ ծառայելու համար Հայաստան վերադառնալը, բնակվում էր Մոսկվայում: