Սարսափելի ավտովթար Արմավիրի մարզում. դիակներն անճանաչելի են եղել

Այսօր՝ մայիսի 5-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու անձ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Երևան-Արմավիր ավտոճանապարհին կեսգիշերին բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Գինոսյանի անվամբ հաշվառված Opel մակնիշի և Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ, 37-ամյա Արայիկ Եղիազարյանի վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, այնուհետև  ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:

Դեպքի վայր ժամանած փրկարարներին HouseNet կազմակերպության ներկայացուցիչների հետ մեծ դժվարությամբ հաջողվել է մարել ավտոմեքենաներում առաջացած հրդեհը:

Վթարի վայրում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի, իսկ վթարի վայրից ոչ մեծ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, ոչ ամբողջական վիճակում կամ այրված մարմնի մասեր: Ըստ եղած տեղեկությունների՝ մահացածները ամուսիններ են. նրանց ինքնությունը պարզվում է: