Որքան գումար է ստանում Քարդաշյանը Instagram-ում գրառում անելու համար

Գաղտնիք չէ, որ Քարդաշյանը գումար վաստակելու խնդիր չունի, բայց հաստատ շատերը չգիտեն, թե որքան փող է նա աշխատում մեկ գրառում անելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի մեկ գովազդային գրառումը Instagram-ում գնահատվում է մեկ միլիոն դոլար, գրում է TMZ պարբերականը։

«Ոլորտի աղբյուրը հաղորդում է, որ Քիմը մեկ միլիոն դոլար է ստանում Instagram-ում հրապարակման համար», - նշված է հաղորդագրությունում։

Պարբերականը հայտնում է, որ Քիմը դատական գործընթացի մեջ է ներքաշված Missguided USA հագուստի ապրանքանիշի դեմ։ Նա պնդում է, որ ընկերությունն օգտագործել է իր պատկերը՝ ապրանքները վաճառելու համար։

«Ո՞ւր եք նայում». Քարդաշյանը սադրանք է հրահրել համացանցում. լուսանկար

Ընկերությունը չի պատասխանել Քարդաշյանի պահանջներին, և հիմա Քիմը պատրաստվում է դատական կարգով նրանից պահանջել հինգ միլիոն դոլար։

Միաժամանակ փաստաթղթերում, որոնք Քիմը ներկայացրել է Missguided ապրանքանիշի դեմ հայցի հետ, տեղեկություն կա այն մասին, որ աստղը 300 000-500 000 դոլար է ստանում Instagram-ում մեկ գրառման համար։ Պարբերականը նշում է, որ թվերը կարող են ավելի բարձր լինել։

Քարդաշյանը պնդում է, որ հաճախ մերժում է նման առաջարկները, որովհետև չի ուզում կապված լինել ինչ-որ ապրանքանիշների հետ։

Քարդաշյանը մոտ 136 միլիոն բաժանորդ ունի Instagram-ում։