Սոնա Շահգելդյանը հարսի զգեստ է հագել ու խորհրդավոր գրառում արել

Երգչուհին հարսի զգեստով լուսանկարները հրապարակել է Instagram-ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Երգչուհի Սոնա Շահգելդյանն Instagram-իր էջում հարսի զգեստով լուսանկարներ է հրապարակել, բայց չի բացել փակագծերը, թե ինչ առիթով է այդ կերպարում հայտնվել։

Երգչուհին լուսանկարներին կից խորհրդավոր գրառում է արել. «Հարսանիք. յուրահատուկ օր»։

Սոնա Շահգելդյանը հարսի զգեստ է հագել ու խորհրդավոր գրառում արել

Հիշեցնենք, որ երգչուհին ավանդական հարսի զգեստով արդեն իսկ ունի տեսահոլովակ, որը հենց այդպես էլ կոչվում է` «Հարսի շորը»։ Այդ երգի հեղինակը Մանե Հակոբյանն ու Ավետ Բարսեղյանն են։

Իսկ թե ինչ անակնկալ է այս անգամ երկրպագուների համար պատրաստել երգչուհին, հուսանք` հենց ինքն էլ շուտով կհայտնի։