Փաշինյանը լսել է Արարատի մարզի համար ամենակարևոր հարցի պատասխանը

Երկար ժամանակ օդում կախված հարցի լուծումը գտել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ հնչեց մարզի համար ամենակարևոր հարցի պատասխանը։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը` ամփոփելով համաժողովի աշխատանքները։

«Խոսքը վերաբերում է ձկնարդյունաբերությանը. առաջարկված ծրագիրը պետք է կառավարության ուշադրությանն արժանանա, որովհետև երկար ժամանակ օդում կախված է եղել հարցը` մենք պետք է ընտրենք արտեզյան ավազա՞նը, թե՞ ձկնարտադրությունը: Այն լուծումը, որ այսօր առաջարկվեց, հույս ունեմ, որ իսկապես իրագործելի է: Լուծումը տեղի է ունենալու ագրարային համալսարանի մասնակցությամբ»,–ասել է նա։

Ըստ նրա` իր պատկերացումը համալսարանների գործունեության հետ կապված այդպիսին է, որովհետև համալսարանը դիպլոմ բաժանող չէ, այլ գործ անող ու լուծումներ առաջարկող կազմակերպություն է:

Այ էս եղավ հայերեն․ Փաշինյանին գինի, պանիր ու լավաշ հյուրասիրեցին Արարատում․ տեսանյութ

Անդրադառնալով համաժողովին ներկայացված նյութերին` նա նշել է, որ կառավարությունը պետք է հավաքի համաժողովների ընթացքում ներկայացված բոլոր բիզնես առաջարկները և այդ փաթեթները ենթարկի մասնագիտական փորձաքննության` հասկանալու, թե գաղափարը որքանով է ռեալ և իրականանալի:

Այդ փաթեթները կենթարկվեն փորձաքննության և կներկայացվեն էլեկտրոնային հարթակում։