Դրախտ եք որոնո՞ւմ, այցելեք Հայաստան․ իսպանացիները նշել են 10 վայր, որ պետք է տեսնել

Etheria Magazine իսպանական պարբերականը գրել է Հայաստանի զարմանահրաշ վայրերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. «Եթե դու դրախտ ես որոնում, ապա կարող ես գտնել Հայաստանում։ Այդ երկրում դու կբացես քեզ համար Եվրոպայի և Ասիայի միջև սահմանը և կգտնես քո էդեմը։ Եվ այդ ամենը՝ ամենահին քաղաքակրթությունների ակունքների մոտ»։ Այսպիսի նկարագրությամբ է սկսվում իսպանական Etheria Magazine-ի` Հայաստանին նվիրված հոդվածը։ Կայքը կազմել է Հայաստանի ամենազարմանալի վայրերի ընտրանին` առաջարկելով իր հետ անմոռանալի ճանապարհորդություն կատարել։

Հրեշտակների մեջ

Ձեզ անմոռանալի զգացմունքներ են սպասում «Զվարթնոց» տաճարում։ Այն այնքան անիրական է, որ ասես կինոյի կադր լինի։ Տաճարի անունը գրաբարից թարգմանաբար նշանակում է՝ «Արթուն հրեշտակների տաճար»։ Այն քանդվել է մոտ հազար տարի առաջ, նախնական տեսքով կանգնուն է մնացել մոտ 300 տարի։

Զվարթնոց և Արարատ. ի՞նչ շունչ ու ոգի է դրել ճարտարապետը Ստեփանակերտի Մայր տաճարի հիմքում

Տաճարն ավերել է կա՛մ աղետը, կա՛մ կախարդական ուժը։ Մինչև հիմա էլ տաճարի կամարները՝ ասես կախված երկնքից, և շուրջբոլորը փռված քարերը ստիպում են փշաքաղվել։

Դրախտ եք որոնո՞ւմ, այցելեք Հայաստան․ իսպանացիները նշել են 10 վայր, որ պետք է տեսնել

Հացթուխ կանայք

Այնտեղ, որտեղ ավանդական հայկական հաց կտեսնեք, իսկույն կին որոնեք։ Հենց նրանք են կանգնած ամբողջ գործընթացի հետևում՝ գաղափարից մինչև իրագործում։ Այն կազմակերպում է կազմակերպչական և տքնաջան աշխատանք։ Լավաշի խմորը հունցում են ալյուրից և ջրից, այնուհետև բաժանում են փոքր գնդերի, որոնք հետո գրտնակում են թերթի բարակությամբ։ Այնուհետև այն հագցնում են հատուկ փայտե օվալաձև բարձիկի վրա և հարվածելով կպցնում թոնրի պատին։ Որպես կանոն՝ լավաշ են թխում կոլեկտիվով՝ միմյանց միջև բաժանելով դրերը և դրանով արագացնելով ամբողջ գործընթացը։

Այ էս եղավ հայերեն․ Փաշինյանին գինի, պանիր ու լավաշ հյուրասիրեցին Արարատում․ տեսանյութ

Հացն ուտում են մսի, պանրի, կանաչեղենի հետ։ Այն կարելի է պատրաստել կես րոպեում, բայց պահել մինչև կես տարի (ցածր ջերմաստիճանի դեպքում)։

Հարսանիքի ժամանակ նորապսակների ուսերին լավաշ են գցում, որովհետև պտղաբերություն, հաջողություն և բարգավաճում է մարմնավորում։

Հիշեք, որ երբ դուք նայում եք լավաշին, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության նմուշ եք տեսնում։

Դրախտ եք որոնո՞ւմ, այցելեք Հայաստան․ իսպանացիները նշել են 10 վայր, որ պետք է տեսնել

Արևի երկրպագություն

Ժայռի եզրին գտնվում է Գառնու տաճարը, որը հիշեցնում է անտիկ ճարտարապետության մեկ այլ հուշարձան՝ հին հունական Պարթենոնի տաճարը։ Գառնին ավելի քան երկու հազար տարեկան է, կառուցվել է հայկական Միհր աստծու պատվին։

Տաճարը վերանորոգվել է, իսկ օրիգինալ հին սյուները պահպանվել են մինչ օրս։ Տաճար տանող բարձր աստիճանները երկյուղածություն են հաղորդում։

Դրախտ եք որոնո՞ւմ, այցելեք Հայաստան․ իսպանացիները նշել են 10 վայր, որ պետք է տեսնել

Ձեռագրերի և ժամանակակից արվեստի միջև

Հենց Կասկադի ներքևում կարելի է տեսնել կոլումբիացի քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի քանդակները, հսկայական թեյնիկը, ինչպես նաև արվեստի այլ զարմանալի նմուշներ, որոնք մտնում են Գաֆեսճէան արվեստի կենտրոնի հավաքածուի մեջ։

Չի կարող չտպավորել տեսարանը, որը բացվում է քաղաքի վրա Կասկադի վերևից։ Յուրաքանչյուր աստիճանի հետ այն ավելի լայն է ու գեղեցիկ։ Կասկադը միացնում է քաղաքի հյուսիսային մասը հարավայինի հետ։ Կտրվելով ժամանակակից արվեստից՝ հնագույն ձեռագիր մատյանների ինստիտուտում՝ Մատենադարանում, դուք կընկղմվեք պատմության մեջ։

Հենց այստեղ են հավաքված հարյուր հազար եզակի, հրաշքով փրկված ձեռագիր մատյաններ։

Դրախտ եք որոնո՞ւմ, այցելեք Հայաստան․ իսպանացիները նշել են 10 վայր, որ պետք է տեսնել

Խոստումների երկիրը

Երևանից քսան կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Սաղմոսավանքը։ Հասնելով Օհանավան գյուղ՝ մեքենայի մասին կարելի է մոռանալ։ Այդտեղից մինչև յուրահատուկ եկեղեցի տանող ճանապարհը հինգ կիլոմետր է։ Եկեղեցին գտնվում է Քասախ գետի գետաբերանին և Արագած լեռան ստորոտին։

Դրախտ եք որոնո՞ւմ, այցելեք Հայաստան․ իսպանացիները նշել են 10 վայր, որ պետք է տեսնել

Որտեղ է ամեն ինչ սկսվել

Երևանում անպայման պետք է այցելել քաղաքի ամենամարդաշատ վայրը՝ Հանրապետության հրապարակ։ Խորհուրդ ենք տալիս բարձրանալ ամենաբարձր կետը և այնտեղից տեսնել հրապարակը։ Անհրաժեշտ է ժամանակ գտնել և այցելել Ազգային պատկերասրահ, որտեղ կարելի է բացահայտել Հայաստանի հարուստ մշակույթը, քաղաքակրթությունը։

Դրախտ եք որոնո՞ւմ, այցելեք Հայաստան․ իսպանացիները նշել են 10 վայր, որ պետք է տեսնել

Լեգենդար գեղարդի որոնումները

Ժայռափոր Գեղարդի վանքը բառացիորեն ցնցում է։ Եկեղեցու պատերը պատված են խաչքարերով, եկեղեցին եղել և մնում է քրիստոնյաների ուխտագնացության վայրը։ Վանական համալիրի անվանումը ծագում է Լոնգինի գեղարդից, որով հռոմեացի լեգիոները խոցել է Հիսուս Քրիստոսի մարմինը։ Հավատալիքի համաձայն` մասունքը Հայաստան է բերել Թադևոս առաքյալը։ Այսօր գեղարդը ցուցադրված է Էջմիածնի թանգարանում։

Դրախտ եք որոնո՞ւմ, այցելեք Հայաստան․ իսպանացիները նշել են 10 վայր, որ պետք է տեսնել

Սովորել սխալների վրա

Հայաստանում կա վայր, որտեղ սելֆի չես անի, բայց անպայման պետք է այցելել։ «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրը և Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը տակնուվրա է անում մարդկանց հոգիները։

Դրախտ եք որոնո՞ւմ, այցելեք Հայաստան․ իսպանացիները նշել են 10 վայր, որ պետք է տեսնել

Համալիրն ասես ասում է՝ կյանքը շարունակվում է։

Հայաստանի «ծով» տանող ճանապարհին

Եթե դուք կանգնած են «հայկական ծովի» մոտ, նշանակում է՝ հասել եք Սևան։ Սա լեռնային լիճ է, որի մեջ թափվում է 28 գետ։ Գտնվում է ծովի մակարդակից երկու հազար մետր բարձրության վրա։ Թերակղզում է գտնվում Սևանավանք միջնադարյան համալիրը։

Դրախտ եք որոնո՞ւմ, այցելեք Հայաստան․ իսպանացիները նշել են 10 վայր, որ պետք է տեսնել

Սահմանին գտնվող լեռը

Հայաստանում դուք կտեսնեք աստվածաշնչյան Արարատ լեռը, որը գագաթը միշտ ձնապատ է։ Հիմա լեռը Թուրքիայի տարածքում է, բայց երբ հասենք Խոր վիրապ, ապա կհասկանաք, թե հայերն ինչու են այստեղ մոռանում աստվածաշնչյան լեռան կարոտը։ Դուք կկորցնեք ձեզ Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցու քարե գեղեցկության մեջ։

Դրախտ եք որոնո՞ւմ, այցելեք Հայաստան․ իսպանացիները նշել են 10 վայր, որ պետք է տեսնել