Աղջիկները պարի ընթացքում պարբերաբար զգեստափոխվում են։ Նրանց համարը նման է ինչ-որ ֆոկուսի, քանի որ անհնար է որսալ պահը, թե կոնկրետ երբ են պարուհիները փոխում զգեստները, ընդ որում` մի քանի անգամ։
Ուշագրավ պարը գրավել է ոչ միայն հանդիսատեսի, այլ նաև օգտատերերից շատերի ուշադրությունը, որոնք ակտիվորեն քննարկում են անսովոր համարը։
Աննկատ զգեստափոխության հնարքները առանձին ժանրի մաս են իլյուզոնիստների աշխարհում, որը կոչվում է տրանսֆորմացիա։