ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Վիրավոր զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի ՊՆ–ն մայիսի 3-ին հայտարարել էր, որ վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով։
Հիշեցնենք` ապրիլի 30-ին, ժամը 14:20-ի սահմանում մեկ այլ զինծառայող էլ հակառակորդի կրակոցներից վիրավորվել էր Տավուշի զորամասերից մեկում։