Արարատի մարզում 22 տարեկան աղջիկը դանակով վնասել է իրեն. պատճառը մերկ լուսանկա՞րն է

Տեղեկություններ կան, որ նախկին ընկերն աղջկա մերկ լուսանկարն ուղարկել է նշանածին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Մեր տեղեկություններով` այս գիշեր արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ 22-ամյա մի աղջիկ դանակով վնասել է ձեռքը` կյանքին վերջ տալու մտադրությամբ։

Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների` աղջիկն այդ ծայրահեղ քայլին է դիմել, երբ իմացել է, որ նախկին ընկերն իր մերկ լուսանկարն ուղարկել է նշանածին։

Այս ամենից հետո նրանք վիճել են, աղջիկն էլ փորձել է կյանքին վերջ տալ։