Աբովյանում 40 տարեկան կինը ծեծել է 21 տարեկանին

Երիտասարդ կինը կնոջ կացարան է գնացել առևտրային հարցեր պարզաբանելու։ Հանդիպումն ավելացվել է ծեծկռտուքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Մեր տեղեկություններով` երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Աբովյան քաղաքի Էներգետիկական քոլեջի հանրակացարանում։

Արարատի մարզում 22 տարեկան աղջիկը դանակով վնասել է իրեն. պատճառը մերկ լուսանկա՞րն է

Մոտ 40 տարեկան մի կին ծեծել է 21-ամյա կնոջը։ Նախնական վարկածով` վերջինս կնոջ կացարան է գնացել առևտրային հարցեր պարզաբանելու։ Այդ ընթացքում էլ վեճը սկսվել է։

Բարձր ձայներից հարևանները դուրս են եկել միջանցք, որոնց ներկայությամբ էլ տեղի է ունեցել միջադեպը։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Մեր տեղեկություններով` ծեծված կինն ամուսնացած է և ապրում է Աբովյան քաղաքում։