Երևանում կորած լեհ զբոսաշրջիկին գտել են. լուսանկար

Լեհաստանի քաղաքացուն պատահաբար հանդիպել են Երևանում ու լուսանկարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստան եկած և անհետ կորած լեհ զբոսաշրջիկ Դանիել Օվչարեկը հայտնաբերվել է։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է օգտատեր Վարդան Մովսիսյանը։

«Ինչպես գիտեք, կորել էր Լեհաստանի քաղաքացի։ Պատահաբար տեսա, զանգեցի Լեհաստանի դեսպանատուն։ Ամեն ինչ ընկավ տեղը։ Հետո դեսպանատնից հետ զանգեցին մի քանի րոպեից, հարցուփորձ արեցին, թե ում հետ էր։ Ասեցի` նորմալ մեքենա, մաքուր վարորդ էր, կարգին մարդու տպավորություն թողեց։ Դեսպանի օգնականը` Աննա անունով, ինձ պատասխանում է` դուք բոլորդ եք կարգին մարդիկ»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունն այսօր հայտարարություն էր տարածել և հայտնել, որ Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկն անհետ կորել է. մայիսի 1-ին դուրս է եկել հյուրանոցից և չի վերադարձել։