ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 2-ի երեկոյան ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին իր մտահոգություններն է հայտնել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ, որի հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դեսպան Կասպրշիկը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել բանակցային գործընթացում առաջիկա օրակարգային խնդիրները:
Ադրբեջանցիների կրակոցից վիրավորված զինծառայողի եղբայրը նույնպես ծառայում է. մանրամասներ