ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Վրաստանի արևելքում գտնվող Կախեթի մարզի Կանդաուրա գյուղում 85–ամյա թոշակառուն կրակել է որդուն, հարսին ու երկու հարևաններին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան։ Կայքի տեղեկության համաձայն` թոշակառուի կինը վնասվածք է ստացել, այժմ նրան բժիշկներն օգնություն են ցուցաբերում։
Տեղացիները պնդում են` ողբերգությունը տեղի է ունեցել կենցաղային վիճաբանության հիման վրա։
Թոշակառուին ձերբակալել են դեպքի վայրում։
ԶԼՄ–ների տվյալների համաձայն` ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։ ՆԳՆ տեղական վարչությունը դեռ չի հայտնում` ինչն է դրդել տարեց մարդուն նման հանցագործություն գործել։