Սյունիքում պայմանագրային զինծառայողներ են մահացել. նրանք եղբայրներ էին

Եղբայրներից մեկը տեղում է մահացել, մյուսը՝ հիվանդանոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, որի հետևանքով մարդիկ են մահացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դանակահարություն Երևանում. տուժածը 22 տարեկան երիտասարդ է

Երեկ՝ մայիսի 2-ին, ժամը 23:40-ի սահմանում Երևան-Երասխ–Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության միջպետական սահմանի 380-րդ կմ հատվածում բախվել են Մեղրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Ահարոնյանի վարած Toyota Vitz մակնիշի 35 VR 168 համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ, 33-ամյա Նարեկ Թաթոսյանի վարած КамАЗ մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով Ա. Ահարոնյանը տեղում մահացել է, իսկ Լ. Ահարոնյանը տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Մահացածին և վիրավորին ձորից դուրս են բերել փրկարարները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-ր վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Բախման հետևանքով КамАЗ-ը կողաշրջվել է , իսկ Toyota Vitz -ն էլ գլխիվայր է շրջվել:

Ըստ կայքի` մահացածները հարազատ եղբայրներ են, որոնք ծառայում էին ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ: