Սիրիայում հայ մասնագետները ականազերծել են 25.290 քմ տարածք

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը ամփոփել է Սիրիայում հայաստանցի մասնագետների փետրվարի 19-ից մինչ օրս կատարած աշխատանքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Սիրայում հայ սակրավորները 25.290 քառակուսի մետր տարածք են ականազերծել: Այս մասին տեղեկացնում են Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ից՝ ամփոփելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի՝  փետրվարի 19-ից մինչև մայիսի 2-ը կատարած տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների արդյունքները:

Հայ մասնագետները հայտնաբերել են հակահետևակային ականներ՝ 11 հատ ՊՄՆ-2, 2 հատ ՄՕՆ-50, գազատրանսպորտային ականներ՝ 9 հատ ՏՄ- 62 և մեկ հատ SB – 80, 3 հատ Ֆ-1 տեսակի ձեռքի նռնակ, 1 հատ կասետային և 2 հատ ինքնաշեն ենթառազմամթերք:

Ականի պայթյունից տուժած սակրավորը որոշել է վերադառնալ Սիրիա. երեխաները խաղում են ականներով

Մարդասիրական խմբի բժիշկները թերապևտիկ և վիրաբուժական բնույթի բուժօգնություն են ցուցաբերել հարյուրավոր քաղաքացիների: Իրականացվել են նաև կլինիկական, կենսաքիմիական և լաբորատոր հետազոտություններ:

Հայ մասնագետները շարունակում են հումանիտար առաքելությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբ էր գործուղել Սիրիա` հումանիտար առաքելություն իրականացնելու։