«Սանիթեքը» ենթարկվել է 26 մլն դրամ տույժի

Թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար նախատեսվում է տույժ՝ պայմանագրի գումարի 0,5 %-ով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն` ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: Facebook-ի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Սա հետևանքն է խախտումների և չկատարված աշխատանքների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի աղբահանության ոլորտում»,– նշել է նա։

Այդպիսով, ընկերությունը ապրիլի ծառայությունների դիմաց վճարվել է 26 մլն դրամով պակաս:

Ըստ պայմանագրի` թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար նախատեսվում է տույժ՝ պայմանագրի գումարի 0,5 %-ով։