Փոքրիկ աղջիկը նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել. երեխաների առաջին համբույրի տեսանյութը

Համացանցում մեծ տարածում է ստանում շատ ծիծաղելի մի տեսանյութ երկու փոքրիկների առաջին համբույրի մասին. տղայի ու աղջկա արձագանքը կծիծաղեցնի նույնիսկ ամենալուրջ մարդկանց։
Sputnik

Առաջին համբույրը կյանքի ամենահուզիչ ու ամենահիշվող պահերից է, որն անջնջելի հիշողություն է թողնում ու հույզերի տարափ առաջացնում։

Կարելի է պատկերացնել` ինչպիսին է լինելու առաջին համբույրը, սակայն իրականությունը միշտ գերազանցում է բոլոր ակնկալիքները։ Այս տեսանյութի հերոս փոքրիկները ապացուցում են դա։ Անհնար է նկարագրել նրանց զգացողությունները, դա պարզապես պետք է տեսնել։

Թշնամու աչքի առաջ. սահմանապահ Մովսեսի երեխաներն ու հոգևորականները ֆուտբոլ են խաղում

Օգտատերերը հիացած են այդ տեսարանով. «Ինչ լավիկն են։ Փոքրիկներ, շնորհակալություն ձեզ։ Նայում ու անկեղծ ժպտում էի, ինչպես և դուք։ Ու կրկին աղջիկը նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել։ Ինչ հաճելի է նայել այդ չարաճճի փոքրիկներին»։