Մամուլի ասուլիս. «Նորարարական տեխնոլոգիաները զբոսաշրջային ոլորտում»

Մայիսի 6-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված մայիսի 14-ին կայանալիք Best Western Plus Congress առաջին միջազգային ամենամյա «Նորարարական տեխնոլոգիաները տուրիստական ոլորտում» համաժողովին:
Sputnik

Քայլու՞մ է արդյոք հայաստանյան զբոսաշրջային ոլորտը ժամանակին ընդառաջ: Ի՞նչ նոր գաղափարներ են առաջադրվում նոր զբոսաշրջային արտադրանք ստեղծելու համար: Ինչպե՞ս բարձրացնել մարքեթինգային որոշումների արդյունավետությունը: Այս և այլ հարցերին կպատասխանեն համաժողովի տնօրեն Լիանա Բարսամյանը, համաժողովի կազմակերպիչ Սարգիս Մուգումյանը և «Հայաստան տուրիստական» ամսագրի գլխավոր խմբագիր Ռուբեն Փաշինյանը:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով: