ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է. «Ժողովրդավարությունը չի կարող ամբողջական լինել առանց թափանցիկ և վստահելի տեղեկատվության: Վերջինս արդար և անկողմնակալ հաստատություններ կառուցելու անկյունաքարն է, քանի որ հաշվետու է պահում առաջնորդներին և հնարավորություն տալիս ճշմարտությունը բարձրաձայնել իշխանություններին։ Սա հատկապես ճշմարիտ է ընտրությունների շրջանում, ինչն էլ այս տարվա Մամուլի ազատության համաշխարհային օրվա շեշտադրումն է»։
Մամուլի ազատության տեսանկյունից առաջատար երկրներն են Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, հետնապահներն են՝ Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան:
Sputnik Արմենիայի ֆոտոշարքում ներկայացված են խոսքի ազատության համար պայքար մղած մարդիկ։ Եվ այդ պայքարը շարունակվում է։