Լավրովն ու Պոմպեոն կհանդիպեն Ֆինլանդիայում

Սերգեյ Լավրովն ու Մայք Պոմպեոն հաջորդ շաբաթ կհանդիպեն Ֆինլանդիայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Ֆինլանդիայում համաձայնեցված է։  ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նրա խոսքով` հանդիպումը կկայանա մայիսի 6-7-ը Արկտիկական խորհրդի նախարարական նիստի շրջանակում։

Ավելի վաղ Associated Press գործակալությունը, հղում անելով ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել էր, որ Պոմպեոն մտադիր է Լավրովի հետ հանդիպել Ֆինլանդիայում։