Արգելված իրեր՝ քրեակատարողականներում. ու՞մ հեռախոսն են առգրավել. լուսանկարներ

Հայտանաբերվածներն առգրավվել են, փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 3-ին, ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրականացրել են նախատեսված խուզարկություն: Ինչպես տեղեկացնում են ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, արդյունքում հայտնաբերվել են 10 հատ կտրող-ծակող իր, 7 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ, 3 ականջակալ, բջջային հեռախոսի USB 7 լար, 209 հատ խաղաթուղթ, 8 հատ ինքնաշեն զառ և ինքնաշեն քարերով նարդի։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում չնախատեսված խուզարկություններ իրականացվել են մայիսի 2-ին: Այստեղ դատապարտյալների մոտից անձնական զննությամբ հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, 2 լիցքավորիչ և 1 ականջակալ։

Ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին և մայիսի 2-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տարբեր ժամերի իրականացվել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում հիմնարկի խցերի թաքստոցներից հայտնաբերվել են 5 հատ կտրող-ծակող իր, բջջային հեռախոսի 1 մարտկոց և 7 բջջային հեռախոս։

Հայտանաբերվածներն առգրավվել են, փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։