Հնարավոր է` ՔՊ-ն գլխավորի Փաշինյանի նախարարներից մեկը. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի կուսակցության աղբյուրները վստահեցնում են, որ աշխատում են համագումար կազմակերպելու ուղղությամբ, որևէ խնդիր չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Մայիսին երևի Սասուն Միքայելյանը հրաժարական կտա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնից։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Սասուն Միքայելյանին ծափահարողներից շատերը 2-3 տարի առաջ ծափահարում էին Մանվել Գրիգորյանին

Պարբերականը աղբյուրը հայտնել է, որ «Քաղպայմանագիր» կուսակցության համագումարի կայացման հետ կապված որևէ խնդիր չկա. այն ամենայն հավանականությամբ կկայանա հունիսի 15-ին:

Կուսակցականներն ամեն օր աշխատանքից հետո գնում են գրասենյակ` նախապատրաստելու կուսակցության ապագա ֆորմատը, համագումարը։ Կանոնադրություն է մշակվում, Լենա Նազարյանն աշխատում է քաղաքական գծի ու կոնցեպտուալ հարցերի վրա, Վահագն Հովակիմյանը` կառուցվածքի, մարզային կառույցներն են ձևավորվում, թարմացվում, ամեն ինչ զրոյից կազմավորվում է:

Ըստ թերթի աղբյուրի` կուսխորհուրդը ժամանակավոր կղեկավարի Սուրեն Պապիկյանը, իսկ թերթի հարցին, թե նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի թեկնածությունը քննարկվո՞ւմ է, պատասխանել են, որ հարցն օրակարգում է: