«Հաղթանակի համար չարախոսելն անմարդկային է». Ալսուի ընտանիքը արձագանքել է սկանդալին

Միկելան աշխատասեր ու խարիզմատիկ աղջիկ է, որն իր տաղանդի մասին հայտնելու հնարավորություն է ստացել։ Այս մասին ասում է «Ձայնը» շոուի վեցերորդ թատերաշրջանի հաղթողի մորեղբոր կինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Երգչուհի Ալսուի եղբոր կինը` Զալինա Սաֆինան, մեկնաբանել է իրարանցումը, որը սկսվել է «Ձայնը, երեխաներ» շոուում Ալսուի դստեր` Միկելա Աբրամովայի հաղթանակից հետո։ Սաֆինան, մասնավորապես, կոչ է արել դադարել համացանցում չարախոսել 10 տարեկան Միկելայի մասին։ Նրա խոսքով` «երաժշտությունը երեխայի արյան մեջ է»։ 

«Միկելան մեղք ունի՞». Ալսուի ներկայացուցիչը մեկնաբանել է «Ձայնը. երեխաներ» շոուի սկանդալը

«Նա միշտ ու ամենուր երգում է։ Նրա ձայնը պարզապես ցնցող է։ Մարդի՛կ, շատ անմարդկային է քննադատել տասը տարեկան երեխային ու չարախոսել պարզապես այն պատճառով, որ նրա մայրը հայտնի երգչուհի է», – գրել է Սաֆիան։

Նա ընդգծել է, որ Աբրամովան աշխատասեր, կրեատիվ ու խարիզմատիկ աղջիկ է, որը իր տաղանդը ցուցադրելու հնարավորություն է ստացել։

Սաֆինան իր գրառումը ուղեկցել է #мойголосзамикеллу (իմ քվեն Միկելայի օգտին) հեշթեգով:

Հիշեցնենք` «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի սուպերեզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում հաղթեց երգչուհի Ալսուի ու գործարար Յան Աբրամովի դուստրը` տասը տարեկան Միկելան` հավաքելով ձայների 56,5%–ը։ Սուպերեզրափակիչի հաղթողի կոչման համար պայքարում էին նաև Վալերի Կուզակովն ու Երժան Մաքսիմը։

Պուգաչովան ռեստորան է հրավիրել «Ձայնը. Երեխաներ» շոուի պարտված մասնակիցներին

Սակայն Աբրամովայի հաղթանակը դժգոհության ալիք է բարձրացրել հանդիսատեսի շարքում։ Նրանք կասկածում են, թե «մի բան այն չէ», ու քվեարկության նման արդյունքը «խայտառակություն» են անվանել։ Ռուսական էստրադային աստղերից շատերը պաշտպանել են այլ մասնակիցներին։

Առաջին ալիքի ղեկավար Կոնստանտին Էռնստը հայտարարել է, որ շոուի արդյունքները ստուգման կենթարկվեն։ Հետաքննությունը վարում է Group-IB միջազգային ընկերությունը, որը մասնագիտացված է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ հանցագործությունների կանխման ու հետաքննություններ անելու գործում։ Հաղորդավար Դմիտրի Նագիևը ենթադրել է, որ արդյունքները կարող են չեղյալ հայտարարվել։

Միկելայի մարզիչ Սվետլանա Լոբոդան հասկացրել է, որ այլևս այդ ձևաչափով ծրագրին չի մասնակցելու։